Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատվո հավաստագիրը կրում է Հրանտ Դինքի անունը

Պատվո հավաստագիրը կրում է Հրանտ Դինքի անունը
01.07.2014 | 15:23

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր է շնորհել արգենտինացի հայտնի լրագրող Ռեյնալդո Սիեթեքասին Հարավային:

Դինքի պատմությունն ու լրագրողական գործունեությունն ուսումնասիրած լրագրողը վստահեցրել է, որ այդ մրցանակը նոր ազդակ կլինի իր աշխատանքը պատվով շարունակելու համար: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը, նշելով, որ վերոնշյալ մրցանակն արգենտինահայերը շնորհում են 2001 թվականից: 2007-ին պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո պատվո հավաստագիրը կրել է նրա անունը: Մանրամասներն`այստեղ:

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ